Ամբողջ աշխարհում օգտատերերը հայտնում են Gmail-ի աշխատանքի խափանման մասին. «Արմենպրես»


Ամբողջ աշխարհում օգտատերերը հայտնում են Gmail-ի աշխատանքի խափանման մասին. «Արմենպրես»

  • 16-08-2019 14:06:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 Ամբողջ աշխարհում օգտատերերն օգոստոսի 16-ին նշում են Gmail Էլեկտրոնային փոստի աշխատանքում տեղի ունեցած խափանումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Downdetector ծառայության Էջում հրապարակված հաղորդագրության մեջ, որը հետեւում Է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին: 
«Gmail Էլեկտրոնային փոստի աշխատանքում խափանումներ են դիտվում ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 03:17-ից (Երեւանի ժամանակով ժամը 11:17-ից)»,-նշվում Է տեքստում:
Ամենից հաճախ Էլեկտրոնային փոստի աշխատանքում խնդիրների մասին օգտատերերը տեղեկացնում են ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Ավստրալիայից եւ Մալայզիայից: Ռուսաստանում խափանումների վերաբերյալ տվյալներ չկան: 
Օգտատերերն ամենից շատ գանգատվում են ավտորիզացիայի հետ կապված խնդրից (50 տոկոս), շուրջ 25 տոկոսը չի կարողանում հաղորդագրություններ ստանալ, իսկ 24 տոկոսի մոտ չի բացվում կայքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը