Գրասենյակային աշխատողների մոտ կա սնվելու հետ կապված հինգ սխալ. hraparak.am
16-08-2019 15:30:43 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
hraparak.am Գրասենյակային աշխատողները ամենախոցելի մարդկանցից են համարվում։ Նրանք ունեն չափազանց անկայուն սնման ռեժիմ։ Պատճառը ժամանակի սղությունն է։ Իսկ նստակեցությունը դժվարացնում է մարսողության պրոցեսը։
MedikForum-ը նշում է, որ որպես կանոն, գրասենյակային աշխատողների մոտ կա սնվելու հետ կապված հինգ սխալ։ Առաջինը՝ չնախաճաշելն է։ Սխալ է աշխատանքի գնալուց առաջ պարզապես թեյ կամ սուրճ «ոտքի վրա» խմելը։ Նախաճաշը նպաստում է աշխատունակության բարձրացմանը, լրացնում էներգիայի պակասը եւ այլն։ Լուրջ սխալ է նաեւ ծամոնի, կոնֆետների եւ չիփսերի չարաշահումը, սուրճի չարաշահումը։
Օրական թույլատրվում է երկու բաժին սուրճի օգտագործում։ Կրկին՝ ժամանակի սղության պատճառով չճաշելը նույնպես վնասակար է օրգանիզմի համար եւ վերջապես, արդեն տուն վերադարձից հետո հագեցած ընթրիքը կամ ուշ ճաշելը արդեն իսկ հաջորդ եւ վերջին խնդիրն է։