Սյունիքի մարզում այրվում է մոտ 10 հա բուսածածկ տարածք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Սյունիքի մարզում այրվում է մոտ 10 հա բուսածածկ տարածք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 20-08-2019 13:04:35   | Հայաստան  |  Հասարակություն



 
Օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ այրվում է բուսածածկ տարածք:
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ այրվում է մոտ 10 հա բուսածածկ տարածք:
 
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն