Եթե անգամ պիտի վճարենք՝ ուրեմն պտի վճարենք․ Չի կարելի երկիրը տանել ինքնասպանության․ Արա Պապյան


Եթե անգամ պիտի վճարենք՝ ուրեմն պտի վճարենք․ Չի կարելի երկիրը տանել ինքնասպանության․ Արա Պապյան

  • 21-08-2019 16:13:00   | Հայաստան  |  Քաղաքական

Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
Ամուլսարի հարցը ներկայումս հայ ժողովրդի առջև ծառացած կարևորագույն հարցն է: Այն ավելի կարևոր է, քանի անգամ Արցախի հարցը՝ առանց Արցախի, գուցեև, Հայաստանը կարող է ապրել, առանց ջրի՝ վստահաբար ոչ:
 
Հետևաբար, կարծում եմ, իրեն քիչ թե շատ հանրային մարդ համարող ամեն անձ պիտի հստակորեն արտահայտվի այս հարցի կապակցությամբ:
 
Ես դեմ եմ Ամուլսարի շահագործմանը, որովհետև համոզված եմ, որ հնարավոր չէ և մենք էլ,կազմակերպման այս մակարդակում, ի վիճակի չենք կառավարել մահացու վտանգները:
 
Ոչինչ չկա աշխարհում, որն ավելի արժեքավոր լինի, քան ջուրը: Եթե անգամ պիտի վճարենք՝ ուրեմն պտի վճարենք: Չի կարելի երկիրը տանել ինքնասպանության:
Նոյյան տապան  -   Քաղաքական