Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները կապող ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները


Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները կապող ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները

  • 21-08-2019 17:41:12   | Հայաստան  |  Հասարակություն

Մ5-Սարդարապատ-Նոր Արմավիր- Տ-3-52 ճանապարհի 6.146 կմ երկարությամբ վերականգնվող հատվածում մեկնարկել են երկշերտ ասֆալտբետոնե պատվածքի տեղադրման աշխատանքները։ Զուգահեռ ընթանում են նաև մայթերի կառուցման, իջատեղերում խողովակների տեղադրման և տեղում սառը եղանակով գոյություն ունեցող ծածկի վերամշակման աշխատանքներ։ 
 
Ճանապարհահատվածը վերականգնվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։ Այս ճանապարհը միջհամայնքային է և միմյանց է կապում մի քանի բնակավայր։
 
Կապալառու կազմակերպությունը ճանապարհահատվածի վերականգնումը սկսել է 2019թ. հունիսի սկզբին, աշխատանքները կավարտվեն նախատեսված վերջնաժամկետից շուտ՝ այս տարվա աշնանը։ 
 
Հիշեցնենք, որ 2019 թվականի ընթացքում ծրագրված է հանրապետությունում վերականգնել շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ, որոնցից օգտվում է 29 համայնքների շուրջ 56000 բնակչություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն