ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ծառայողական քննություն է նշանակել Շատին գյուղում մահացած Քրիստինե Հայրապետյանի դեպքով
22-08-2019 10:44:12 | Վայոց ձորի մարզ | Իրավունք
Օգոստոսի 15-ին Շատին գյուղում ոստիկանների գործողության ընթացքում մահացած 32-ամյա Քրիստինե Հայրապետյանի հարազատները կնոջ մահվան համար մեղադրում են Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Արմեն Հարությունյանին:
Այս մասով եղել են բազմաթիվ հրապարակումներ մամուլում:
ՀՀ Ոստիկանապետը հավատարիմ լինելով իր որդեգրած գործելավոճին,այն է հասարակության մեջ օրենքի առջև բոլորի հավասարության և անպատժելիության բացառման գաղափարի ներդրմանը՝ տեղում արձագանքել է հրապարակումներին և նշանակել է ծառայական քննություն
Քրիստինե Հայրապետյանի մահվան հանգամանքները ,ոստիկանների գործողությունների իրավաչափությունը և օրինականությունը պարզելու և մեղավորներին պատժելու նպատակով: