Քիմիայի ինստիտուտի գիտության դոկտորները միաձայն բացասական եզրակացություն են տվել Ամուլսարի ծրագրին


Քիմիայի ինստիտուտի գիտության դոկտորները միաձայն բացասական եզրակացություն են տվել Ամուլսարի ծրագրին

  • 22-08-2019 15:37:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

econews.am Գիտությունների ազգային ակադեմիայի Ընդհանուր և օրգանական քիմիայի ինստիտուտի մասնագետները՝ գիտության դոկտորներ, միաձայն բացասական եզրակացություն են տվել Ամուլսարի շահագործման վերաբերյալ, որն էլ ուղարկել էին Քննչական կոմիտե։
 
Լաբորատորիայի վարիչ տ.գ.թ. Գուրգենյան Նինել»,- այս մասին հայտնում է «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը։ 
 
Նախաձեռնությունը հայտնում է նաև, որ եզրակացության տեքստը ինստիտուտի մասնագետները հավանաբար այժմ չեն կարող հրապարակել, քանի որ քրեական գործը դեռ չի ավարտվել։ 
 
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 21-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու համար արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը