Գործադիրի ներկայացուցիչները «ԷԼԱՐԴ»-ի փորձագետների հետ Ամուլսարի հարցով առցանց խորհրդակցություն կունենան. Փաշինյան


Գործադիրի ներկայացուցիչները «ԷԼԱՐԴ»-ի փորձագետների հետ Ամուլսարի հարցով առցանց խորհրդակցություն կունենան. Փաշինյան

  • 23-08-2019 16:15:10   | Վայոց ձորի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com ՀՀ կառավարության ներկայացուցիչները շաբաթ օրը առցանց խորհրդակցություն են ունենալու «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագետների հետ՝ քննարկելու Ամուլսարի շահագործման ռիսկերը։ Այս մասին այսօր Ջերմուկի բնակիչներից մեկի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
 
 
«Սկայպ-կոնֆերանս ենք հրավիրելու ընկերության փորձագետների հետ։ Նրանց հարցնելու ենք, թե ինչ են գրել եզրակացության մեջ, իրենք թող բացատրեն», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նշված խորհրդակցության տեսագրությունը հրապարակվելու է, եւ հասարակությունը հնարավորություն է ունենալու տեղեկանալ քննարկման մանրամասներին։
 
«Կան շատ մարդիկ, որոնք ասում են, որ թեկուզ պարզվի՝ Ամուլսարի շահագործումն անվտանգ է, միեւնույն է՝ դեմ են շահագործմանը։ Եթե պարզվի, որ գործունեությունը շրջակա միջավայրի համար անվտանգ է, ինչո՞ւ չպետք է թողնենք։ Պոտենցիալ ներդրողի համար չկան ներկա եւ նախորդ իշխանություններ, կա ՀՀ օրենք։ Կա անվտանգության, քաղաքական եւ բարոյական շահ։ Հետեւաբար մեր որոշումները պետք է լինեն այնպիսին, որ մի շահի սպասարկման հաշվին չլինեն»,- քաղաքացու հետ զրույցում ասաց վարչապետը՝ հավելելով, որ եթե պարզվի, որ չկան Ջերմուկի օդն ու ջուրը մաքուր պահելու միջազգային ստանդարտների երաշխիքներ, հանքը չի կարող շահագործվել․
 
«Ես այստեղ չունեմ կոռուպցիոն շահ, միակ շահը Հայաստանի հավասարակշռված շահն է», - ընդգծեց վարչապետը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը