Վաղուց գործող և նոր բացվելու շեմին գտնվող հանքերի տարբերությունները


Վաղուց գործող և նոր բացվելու շեմին գտնվող հանքերի տարբերությունները

  • 26-08-2019 15:10:22   | Հայաստան  |  Հասարակություն

Վաղուց գործող և նոր բացվելու շեմին գտնվող հանքերի տարբերությունները։
 
Ներքոնշյալը գրում եմ մասնագետների հետ քննարկումների արդյունքների հիման վրա։ Ու եթե ինչոր բան սխալ եմ ասում, ուրախ կլինեմ, եթե մասնագետներն ինձ ուղղեն։
 
1․ Արդեն իսկ գործող հանքերը արդեն իսկ տվել ու տալիս են իրենց վնասները։ Վնասների կանխարգելում ասվածը արդեն իսկ անիմաստ է այդ դեպքում։ Այստեղ տեղին է միայն վնասների մեղմում ու նորայի սահմաններում չափորոշիչների պահպանում։ Այս բացերը պիտի լրացվեն նախ օրենսդրական փոփոխություններով՝ բնապահպանական, թափոնների և այլ վճարների բարձրացմամբ, և երկրորդ վերահսկման համար գիտատեխնիկական համակարգեր ունենալով։
2․ Գործող մետաղական հանքերի բուն հանքափոսի մեջ ևս տեղի են ունենում պրոցեսներ, մասնավորապես թթվային դրենաժ, որը կարելի է կանխել միայն հանքի փակումից հետո բուն հանքափոսի ռեկուլտիվացիայի միջոցով։ Այսինքն քանի դեռ բուն հանքի տարածքի մակաբացման աշխատանքները չեն կատարվել, թթվային դրենաժի վտանգ չկա։ Հենց մակաբացումն արվեց, դրանից հետո միայն ռեկուլտիվացիան կկանխի վտանգները։
3․ Սոցիալական գոծոնը։ Արդեն իսկ գործող հանքերի շրջակայքում բնակվող մարդիկ, արդեն իսկ հարմարվել են այդ միջավայրին և այլընտրանք չունեն, քանի որ հանքի փակումը միևնույն է չի հանգեցնելու արագ էկոհամակարգի վերականգնման, և այդ տարածքում բնակվողները չեն կարող ծավալել այլ գործունեություն, որը կապված է շրջակա միջավայրի հետ, օրինակ՝ գյուղատնտեսություն, անասնապահություն, մեղվաբուծություն, տուրիզմ, և այլն։ Իսկ դեռ չգործող հանքի շրջակա բնակավայրերում ապրող մարդիկ դեռ ունեն շրջակա միջավայրի առումով այլընտրանքային գործունեությամբ զբաղվելու հնարավորություն։
 
Հիմա փորձենք վերոնշյալը պրոյեկտել Ամուլսարի վրա։
 
1-ին կետի հետ կապված։ Ամուլսարում անօրինական կերպով, այն է առանց թույլատրման, սկսել էին մակաբացման աշխատանքները։ Մակաբացումը դա բուն հանքի վերևի հողային շերտի հանումն է։ Այդ աշխատանքները կասեցվեցին այդ թվում տեղի բնակչության կողմից ճանապարհների փակման միջոցով։ Եթե ճիշտ եմ հիշում այդ առիթով նույնիսկ գործ էր հարուցվել։ հետաքրքիր է ի՞նչ ընթացքում է այն։ Իսկ օրենսդրական բացերի ու վճարների հետ կապված մի անգամ գրել եմ, մի անգամ էլ անդրադառնամ։ Եթե Հայաստանյան օրենքները, չափորոշիչները, հարկերն ու վճարները հասցվեն միջազգային մակարդակի, Ամուլսարի շահագործումը տնտեսապես շահավետ չի լինի, քանի որ մեկ տոննա հանքանյութում այնքան քիչ քանակությամբ ոսկի կա, որ դրա կորզումը շատ թանկ կնսի կազմակերպության վրա՝ ինքնարժեքը բարձր կլինի։ Եթե իհարկե կազմակերպությունը ոսկուց բացի այլ ավելի թանկ բան չի կորզում հանքանյութից․․․
Այստեղ առկա է նաև թափոնների խնդիրը։ Որքան էլ ըստ նախագծի ու կիրառվող տեխնոլոգիաների Ամուլսարում պոչամբար չի լինելու, այնուամենայնիվ թափոնների խնդիրն առկա է։ Եվ իմ համար արժանահավատ չեն այն պնդումները, որ թափոնները իրոք լինելու են դատարկ ապարներ և չեն պարունակելու որևէ վնասակար նյութեր։ Որոշ գիտնականների կողմից մասնավորապես խոսվում է ուրանի և թորիումի որոշակի պարունակության մասին։ Ի դեպ, քանի որ թափոնները համարվել են ոչ վնասակար, դրանց համար Լիդիանը վճարելու է 0 դրամ։
Քանի հիշել եմ մի բան էլ ասեմ։ Սովետկան միության տարիներին եղանակի տեսությունը հաղորդելիս հայտնվում էր նաև ռադիոակտիվ ճառագայթման ֆոնի մասին։ Հիմա ինչո՞ւ այդ ֆոնի մասին տեղեկություն չի տրվում։ Եվ արդյո՞ք չափվում է այն ու այդրո՞ք նորմայի սահմաններում է։ Այդ հարցին խնդրենք Gagik Surenyan-ը պատասխանի։ Կարծում եմ եթե Ամուլսարում պայթեցումներ լինեն, այստեղ առաջ է գալու ոչ միայն փոշու խնդիր, այլև ռադիոակտիվ ճառագայթման ֆոնի խնդիր։
 
2-րդ կետի հետ կապված։ Ենթադրենք Ջերմուկի ստորերկրյա ջրերը կապ չունեն Ամուլսարի ստորերկրյա ջրերի հետ։ Ինչն էլ պնդում է Լիդիանը, Էլարդն էլ ասում է, որ այդ առումով հետազոտությունները թերի են, բայց եթե․․․ մի խոսով լավ ա։ Հիմա դա դնենք մի կողմ, բացի ստորերկրյա ջրերից ամուլսարի տակով անցնում է Սպանդարյան Կեչուտ ջրատար թունելը, որի կոնստրուկցիաները գտնվում են մեղմ ասած վատ վիճակում։ Ամուլսարի գործարկման դեպքում 2 ազդեցություն է կրելու այդ թունելը։ Առաջինը դա պայթյունների արդյունքում առաջացող ցնցումներն են։ Ինչքան հասկանում եմ թունելի սեյսմակայունությունը ևս թերի է գնահատված։ Երկրորդը բուն հանքի փոսում ընթացող դրենաժային պրոցեսներն են, որոնք կարող են հասնել նաև թունելի պատերին ու որպես ագրեսիվ նյութեր սկսեն քայքայել թե բետոնը, թե մետաղական ամրանները։ Իսկ ո՞ւր է գնում այդ թունելի ջուրը, այո Սևան։ Այստեղ եթե նույնիսկ ենթադրենք որ դրենաժի քանակությունը շատ քիչ կլինի և Սևանի ծավալի մեջ չի երևա ու էդ խնդրը դնենք մի կողմ։ Ապա թունելի լինել չլինելու հարցը միևնույն է դրվում է կասկածի տակ։ Իսկ այդ թունելը գլոբալ տաքացման ներկա տենդենցների խորացման դեպքում հնարավրոր է Սևանի համար դառնա կենսական նշականություն ունեցող թունել։ Ամեն դեպքում թունելի խնդիրը առկա է անկախ Ամուլսարի շահագործումից։ Բայց Ամուլսարի շահագործումը այդ խնդրի մեծությունը տասնապատկում է, եթե ոչ ավելին։
 
3-րդ։ Տուրիզմը Ջերմուկում անկում կապրի։ Գյուղատնտեսություն, անասնապահություն, հատկապես մեղվապահությունը կդառնան էկոլոգիապես ոչ մաքուր։ Եվ ոչ մի նման գործունեություն ծավալող չի կարող էկոարտադրանքի միջազգային լիցենզավորում անցնի։ Իմ կարծիքով հատկապես էկոմեղրի պոտենցյալը այդ տարածաշրջանում բավականին մեծ է և ռացիոնալ չի լինի այդ ոլորտը դնել վտանգի տակ։
 
Ինչևէ հուսամ այս խնդիրները ևս կհասնեն կառավարությանն ու վարչապետին, և որոշում կայացնելուց այդ հարցերը ևս կքննարկվեն։
 
Ամուլսարը սար է մնալու։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն