Բակո Սահակյանն ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են Արցախի խնդիրը


Բակո Սահակյանն ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են Արցախի խնդիրը

  • 02-09-2019 14:20:18   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի, դիվանագիտական կորպուսի եւ հյուպատոսական հիմնարկների ղեկավար կազմի ներկայացուցիչներին` ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ:
 
Անդրադարձ է կատարվել երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը եւ այս ասպարեզում փոխգործակցությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին:
 
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ նման այցելությունները դարձել են ավանդական եւ կրում են պարբերական բնույթ՝ կարեւորելով դրանց նշանակությունը: 
 
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք : 
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play