Տղաներս Արցախից կատեգորիկ հրաժարվում են գնալ. այստեղ մեր ցավին ընկեր կա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Տղաներս Արցախից կատեգորիկ հրաժարվում են գնալ. այստեղ մեր ցավին ընկեր կա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 03-09-2019 18:47:01   | Արցախ (ԼՂՀ)  |  Նոյյան Տապան TV



Տղաներս Արցախից կատեգորիկ հրաժարվում են գնալ. այստեղ մեր ցավին ընկեր կա: 
 
«Տունդարձի ճամփան» հաղորդաշարի շրջանակներում «Նոյյան Տապան»-ի նկարահանող խումբը հյուրընկալվել էր Արցախի Իշխանաձոր գյուղում վերաբնակված Մարգարիտ Մնացականյանի ընտանիքին: 
 
Ծնողների օրինակին հետևելով՝ Մարգարիտ Մնացականյանն ամուսնու, երկու որդիների և սկեսրոջ հետ միասին 2000 թվականին Վանաձորից տեղափոխվում է Իշխանաձոր, այնտեղ հիմնում տուն ու տնտեսություն: 
 
Այսօր Մնացականյանի բազմազավակ ընտանիքի անդամները չեն պատկերացնում իրենց կյանքն առանց Իշխանաձորի, չնայած նրան, որ գյուղը գտնվում է շրջկենտրոնից 62 կմ հեռավորության վրա և չունի հիվանդանոց ու մանկապարտեզ: 
 
Մարգարիտ Մնացականյանը համոզված է՝ ապագան կերտում են մարդիկ, հետևաբար ասել, թե գյուղերում հեռանկար կամ ապագա չկա, այդքան էլ ճիշտ չէ: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Նոյյան Տապան TV