Moody’s միջազգային վարկանշային գործակալությունն Ամերիաբանկի վարկանիշը բարձրացրել է Ba3


Moody’s միջազգային վարկանշային գործակալությունն Ամերիաբանկի վարկանիշը բարձրացրել է Ba3

  • 04-09-2019 12:10:58   | Հայաստան  |  Ֆինանսներ

Հեղինակավոր Moody's միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է Ամերիաբանկին շնորհած վարկանիշները, մասնավորապես.
 
ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշը սահմանել է Ba3, կայուն հեռանկարով
արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշը` B1
կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ Ba3 վարկանիշը` Ba2:
Վարկանիշի վերանայումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարկանիշի բարձրացմամբ` B1-ից («դրական» հեռանկարով) մինչև Ba3` «կայուն» հեռանկարով: Փոփոխությունը տեղի է ունեցել 2019թ. օգոստոսի 27-ին:
 
Ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշի` B1-ից մինչև Ba3 բարձրացման հիմքում է Ամերիաբանկի վարկունակության բազային գնահատականների (Baseline Credit Assessments) բարձրացումը b1-ից մինչև ba3, որը պայմանավորված է Հայաստանի բանկային հատվածի մակրո ցուցանիշների բարելավմամբ և Ամերիաբանկի մշտապես բարձր և կայուն ֆինանսական ցուցանիշներով, մասնավորապես`
 
ակտիվների բարձր որակով
ամուր դիրքով ըստ կապիտալի
բարձր շահութաբերությամբ և
իրացվելիության բավարար մակարդակով և միջոցների ներգրավման դիվերսիֆիկացված աղբյուրներով:
 
 
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել  www.ameriabank.am:
Նոյյան տապան  -   Ֆինանսներ