Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն աշխատանքից չի ազատվել. ՔԿ. «Արմենպրես»


Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն աշխատանքից չի ազատվել. ՔԿ. «Արմենպրես»

  • 05-09-2019 13:15:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ազատման դիմում չի գրել և աշխատանքից չի ազատվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար  Յուրա Իվանյանն աշխատանքից ազատվել է:
 
«Նշանակվել է ծառայողական քննություն և այդ քննության արդյունքներից ելնելով կկայացվի որոշում»,- ասաց Հարությունյանը:
 
Ինչ վերաբերվում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանի աշխատանքից ազատման տեղեկություններին, Հարությունյանը նշեց, որ Քննչական կոմիտեն նրա ազատման հետ չի կարող առնչություն ունենալ, քանի որ ՔԿ նախագահի տեղակալներին նշանակում և ազատում է ՀՀ վարչապետը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը