Ինչու Ամուլսարի հանքի նոր ՇՄԱԳ-ի մասին չկա հստակ տեղեկություն


Ինչու Ամուլսարի հանքի նոր ՇՄԱԳ-ի մասին չկա հստակ տեղեկություն

  • 05-09-2019 14:15:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ հասարակությանը հստակ տեղեկություն չի տրամադրվում՝ Ամուլսարի հարցով նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն կա, թե՞ ոչ։
 
«Հասարակությունը, համաձայն եմ, սպասում է արձագանքի և սպասում է որոշման։ Բայց քանի դեռ որոշումը վերջնական չէ, չեմ կարող հստակ ասել, թե որոնք կլինեն հետագա գործողությունները։ Կարող եմ միայն հավաստիացնել, որ քննարկումները շարունակվում են, և առաջիկայում պատկան գերատեսչությունները կանդրադառնան հարցին»,- ասաց Կարապետյանը։
 
Նրա խոսքով՝ վարչապետը Շրջակա միջավայրի նախարարությանը հանձնարարել էր պատրաստել իրենց մոտեցումները՝ նոր ՇՄԱԳ-ի վերաբերյալ։ Եվ նախարարը երեկ զեկուցեց իր մոտեցումները, հարցի վերաբերյալ իր տեսակետը ներկայացրեց։ «Ինքը տարբեր մոտեցումներ ներկայացրեց, մենք մանրամասն կանդրադառնանք։ Այնքան, ինչքան հնարավոր է, մեր մամուլի հաղորդագրության մեջ կար»,- հավելեց նա։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play