Այն, ինչ արել է մեր ժողովուրդը, արժանի է աշխարհին ներկայացվելու. Աննա Հակոբյանը՝ «Ես մենակ չեմ» ֆիլմի մասին


Այն, ինչ արել է մեր ժողովուրդը, արժանի է աշխարհին ներկայացվելու. Աննա Հակոբյանը՝ «Ես մենակ չեմ» ֆիլմի մասին

  • 09-09-2019 11:32:11   | Կանադա  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան  իր  էջում  կիսվել է իր տպավորություններով Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ «Ես մենակ չեմ» վավերագրական ֆիլմի պրեմիերայի մասին:
 
«Մեծ ոգևորություն ապրեցի՝ դիտելով ֆիլմը։ Այն, ինչ արել է մեր ժողովուրդը, արժանի է աշխարհին ներկայացվելու։ Այս ֆիլմը, վստահ եմ, դա հրաշալի կանի։ Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել, որ Թավշյա հեղափոխության հրաշքը հնարավոր է դարձել նաև հայուհիների մեծ ու վճռական մասնակցության շնորհիվ»:
Ֆիլմը ներկայացնում է Հայաստանում 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն իր ողջ բացառիկ ընթացքով և հաջողությամբ։
 
Կանադայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքի էջը հայտնում է, որ միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանը, հայազգի մեծանուն երաժիշտ, ֆիլմի համահեղինակ Սերժ Թանկյանը, Կանադայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ, ինչպես նաև կանադահայ համայնքի բազում ներկայացուցիչներ։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play