IDBank-ը երկարաձգում է «5% հավելյալ cashback Idram Rocket Visa քարտով» ակցիան մինչև տարեվերջ
13-09-2019 16:59:53 | Հայաստան | Ֆինանսներ
Idram հավելվածով QR-ով կամ NFC-ով վճարելիս՝ որպես վճարման միջոց ընտրեք Idram Rocket Visa քարտը և ստացեք 5 % cashback (հետվճար) Բանկից։
Մինչև տարեվերջ առևտրի և սպասարկման այն կետերում, որտեղ հնարավոր է վճարել Idram հավելվածով՝ QR-ով կամ NFC-ով, որպես վճարման միջոց Idram Rocket Visa քարտն ընտրելիս բացի Idram-ի կողմից տրամադրվող ակնթարթային cashback-ից կստանաք ևս 5% cashback Բանկի կողմից։
Յուրաքանչյուր քարտապան կարող է ստանալ ամսական մինչև 20․000 ՀՀ դրամ cashback Բանկից․ ընթացիկ ամսվա cashback-ը (հետվճարը) վճարվում է մինչև հաջորդ ամսվա 25-ը։
Idram Rocket Visa քարտի առավելություններն են՝
-Քարտն անվճար է
-Դրական մնացորդի վրա՝ տարեկան 4․5% եկամուտ
-Անկանխիկ գնումներից՝ 0,5% cashback
-Քարտը անվճար համալրվում է Idram դրամապանակից, դրան կցված ցանկացած քարտից, IDBank-ի հաշիվներից, երկու ընկերությունների տերմինալներից եւ Բանկի մասնաճյուղերից:
Idram Rocket Visa քարտը հնարավոր է պատվիրել առցանց՝ IDBanking․am համակարգից, Idram-ի վեբ կայքից, Idram բջջային հավելվածից, ինչպես նաև IDBank-ի մասնաճյուղերից։ Ցանկության դեպքում քարտը կառաքվի հաճախորդի նախընտրած հասցեով։
Ի դեպ, սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում առցանց (Idram բջջային հավելվածով կամ IDBanking.am համակարգով) պատվիրե՛ք անվճար Idram Rocket Visa քարտ և ստացե՛ք նվեր KinoPark-ի երկու հրավիրատոմս Ձեր նախընտրած ֆիլմը դիտելու համար։