Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին


Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին

  • 16-09-2019 14:55:41   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին:
 
Հեռագրում ասված է.
<<Վեհափա՛ռ Տեր,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ՝ Ձեր սիրելի մոր՝ Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ: 
 
Նա մեր հիշողության մեջ կմնա որպես հայ կնոջ վառ կերպար, ով իր ողջ կյանքը նվիրել էր ընտանիքին, հարազատ ժողովրդին ու հայրենիքին եւ խոր հարգանք էր վայելում հասարակության շրջանում: 
 
Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով Ձեզ, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին։
Թող ամենազոր Աստված լուսավորի նրա հոգին>>:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն