Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից. Արթուր Վանեցյանի համախոհներն արձագանքում են նրա հրաժարականին


Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից. Արթուր Վանեցյանի համախոհներն արձագանքում են նրա հրաժարականին

  • 16-09-2019 19:06:58   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ՍՊԱՅԻ ՊԱՏԻՎԸ ՎԵՐ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ։
Արթուր Վանեցյանի հետ այս կարճ ժամանակահատվածում չափազանց բարդ, ծանր ճանապարհ ենք անցել։ ԱԱԾ-ն գերազանց պատրաստություն անցած, իրենց հայրենիքին անմնացորդ նվիրված սպաների դարբնոց է. Վանեցյանը բացառություն չէ, ավելին՝ լավագույներից է։ Արցախի անվտանգության ապահովման, ամրապնդման գործում գեներալ Վանեցյանն իր մեծ ներդրումն ունի և դա է նաև պատճառը, որ վայելում է մեր հայրենակիցների սերն ու հարգանքը։

 

Արշավիր Սուրենի Ղարամյան 

Արցախի Ազգային անվտանգության քարտուղար

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն