Մոտ ժամանակներս մենք մեր խոսքը կասենք կռվի դաշտում. Ադրբեջանի Պաշտպանության նախարարը՝ ՀՀ վարչապետի հայտարարության մասին
18-09-2019 16:45:04 | Ադրբեջան | Ի՞նչ է գրում մամուլը
aravot.am Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը:
Ադրբեջանցի նախարարը հանդես է եկել ռազմատենչ հերթական հայտարարությամբ: «Մենք մեր խոսքը կասենք կռվի դաշտում, երազում ենք այդ մասին: Եվ դա կկատարվի ժամանակներս: Այդ ժամանակ կտեսնենք՝ նա պատասխան տալի՞ս է իր խոսքերի համար, թե ոչ: Կարծում եմ մեր ԱԳՆ-ն արժանապատիվ պատասխան է տվել»,- ասել է Ադրբեջանի ՊՆ նախարարը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Հասանովը նման հայտարարությամբ հանդես է եկել Real TV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: Նա նաև հիշատակել է 2016թ. քառօրյա պատերազմը՝ ասելով, որ Հայաստանը օգնություն խնդրեց Ռուսաստանից: «Չեմ կարծում, որ նրանց հովանավորները երկրորդ անգամ օգնության ձեռք մեկնեն»,-հավելել է նա: Նա նաև հիշատակել է 2016թ. քառօրյա պատերազմը՝ ասելով, որ Հայաստանը օգնություն խնդրեց Ռուսաստանից: «Չեմ կարծում, որ նրանց հովանավորները երկրորդ անգամ օգնության ձեռք մեկնեն»,-հավելել է նա: