Յուրաքանչյուր հայի պարտքն է՝ անել հնարավորը հայոց անկախ պետականության ամրապնդման համար. Բակո Սահակյան


Յուրաքանչյուր հայի պարտքն է՝ անել հնարավորը հայոց անկախ պետականության ամրապնդման համար. Բակո Սահակյան

  • 21-09-2019 10:35:39   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Անկախության տոնի առթիվ.
 
«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ, տոն, որը հիմնովին փոխեց հայ ժողովրդի պատմության ընթացքը: Յուրաքանչյուր հայի պարտքն է՝ անել հնարավորը հայոց անկախ պետականության շարունակական ամրապնդման ու զարգացման համար: Այդ գործում մեծ է Ձեր անձնական ավանդը:
 
Մաղթում եմ Ձեզ խաղաղություն, քաջառողջություն և մեծագույն հաջողություններ Ձեր հայրենանվեր առաքելության իրականացման ճանապարհին»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play