Ուրախության Արցունքները․․․ Բժիշկ Իշխան Բաբաջանյան


Ուրախության Արցունքները․․․ Բժիշկ Իշխան Բաբաջանյան

  • 26-09-2019 20:22:31   | ԱՄՆ  |  Ակնարկներ

Աշխարհի մեջ չկա  մի ուրիշ ժողովուրդ   որ այդքան ուժգին, այդքան մտերիմ  կերպով  կապված լինի իր հայրենիքին  որքան հայը, եւ առանձնապես Սփյուռքում ապրող հայը։
 
Երբ  լսեցինք  մեր  Վարչապետ Պարոն  Նիկոլ Փաշինյանը   Բարձր տեխնոլոգիաների   ընկերություների հետ հանդիպելու համար մի քանի ժամով Սիլիկոնյան հովիտի Սան Հոզէ քաղաք է գալու մասին,  հապճեպ որոշեցինք ինչ գնով էլ որ լինի, տեսնել մեր  ժողովրդի վերածնունդի (Renaissance)-ի առաջնորդին։
 
            Սան Հոզէն մեր բնակվայրից ավելի քան երեք ժամ քշելու հեռավորության վրա է։ Շտապ գործի անցանք, տղաս՝ Մասիսը իր կես օրվա հիվանդների հետ հանդիպումները հետաձգեց։ Տիկնոջս՝ Անահիտի  ատամնաբուժին խնդրեցինք, որ իր գործը արագացնէ  և անմիջապես ճամփա ընկանք։
 
Բայց երթևեկության դանդաղ լինելու պատճառով  միայն չորս ժամում  հասանք Սան Հոզէի համասարանը։  Պարզվեց,  որ վարչապետի հանդիպումը այդտեղ չէ։  Փորձեցինք գնալ  Synopsis գործարանի շենքը, կես ժամ քշեցինք,  հասանք Synopsis։ Արդեն ուշանում էինք, երեկոյան Ժամը  18:55  էր։  Գրաֆիկով պարոն Փաշինյանը  այդ շենքը թողնելու էր  19:05:  Բայց այնուամենայնիվ որոշեցինք ինչ գնով որ լինի,  մեր  հայ  ժողովրդի վերածնունդի  (Renaissance) առաջնորդին պետք է տեսնենք:   
 
Մուտքի  առաջ պահակները  մեզ չթողեցին շենքին մոտենալ և մինչև իսկ մեր հարցին չպատասխանեցին` արդյոք Վարչապետը  այդտե՞ղ է թէ ոչ։
 
Նկատեցի մի մարդու, որ հեռվում կանգնած ծխում էր։  Մտածեցի՝ նա անպայման հայ կլինի։  Մոտեցա, հարցրի  հա՞յ եք,  ասաց՝ այո։  Հարցրեցի արդյո՞ք պարոն Փաշինյանը այստեղ է։ Նա ասաց  այո, բայց ձեզ այստեղ չեն թողնի և  իմիջայլոց մեզ խորհուրդ տվեց,  որ միգուցէ հետևի դռնով մոտենանք։
 
Գնացինք հետևի կողմը։  Հանկարծ, կայծակի նման  տասնյակ հատուկ  ծառայության աշխատակիցներ, մի ամբողջ  ոստիկանական պահակախումբ մեզ փախուստ  տվող հանցագործերի  նման շրջապատեցին և մեր փաստաթղթերը  տարան։  (Մտածեցի՝ երանի էր սրանք այս ձևով  հազարավոր իսկական հանցագործների հանդեպ  այսպես հետևողական լինեին) ։
  Մեզ հրահանգեցին անմիջապես բակից  հեռանալ։  Առաջարկեցինք գոնե այն հին գրքերը, որ նախորոք պատրաստվում էի նվիրել Փաշինյանին, վերցնեն եւ հանձնեն Վարչապետին,  կամ գոնե  թողնեն  ձեռքով  վաչապետին հեռվից բարևենք։
 
Ոչ մի խնդրանքը չընդունեցին և փաստաթղթերը վերադարձնելով,   մեզ հրամայեցին բակը անմիջապես թողնել։ 
 
Բայց մենք  հետևողականորեն առարկում էինք։ Հետո  մի հայ երիտասարդ  բերեցին և բարեբախտաբար, այս անգամ հայ երիտասարդը հակառակ նախորդների կամայականության,   ձեռքիցս գրքերը վեցրեց և խոստացավ, որ պրն․ Փաշինյանին կհանձնի։
   
  Չնայած այդտեղ  նրանք մեզ ասել էին որ Վարչապետը այդտեղից  ուղիղ  Օդանավակայան է գնալու,   Մենք, այնուամենայնիվ  նորից գնացինք "Hyat Regency"  Հյուրանոցը, ուր կանգ էր առալ վարչապետը։ Եվ ահա 19:15-ին մեր սիրելիներ Վարչպետ պարոն  Փաշինյանը և իր  տիկինը՝ Աննա Հակոբյանը  վերելակից դուրս եկան։
 
Ես միայն հիշում եմ  որ գոռացի "Դուխով և կեցցէ  հայ ժողովուրդը"։  Անմիջապես պարոն Փաշինյանը և տիկին Աննան առաջ եկան և հարազատի պես  ինքնաբուխ գրկախառնվեցինք՝ կարծես  երկար տարիներ իրար չէինք տեսել։
 
Հանկարծ  նկատեցի, որ տիկինս՝ Անահիտը և  Տիկին  Աննան, իրար Փաթաթված երկուսն էլ արտասվում են։  Մասիսն էլ ասաց, որ մենք Փաշինյանով  հպարտ ենք զգում․․
 
Մեծ հավանականությամբ Ցեղասպանությունից  և Սովետից առաջ  Հայ մարդու և  կնոջ նկարագիրը ու կարպարը  հենց այսպեսին է  եղել, որ ականատես եղանք՝ աշահախնդիր սիրել իր հային և հարգել օտարին։   Կարող ենք ասել, որ  անհնարին  է պատկերացնել որ նախկին  նախագահների տիկնայք մի անծանոթ հայ կնոջ այսպես հարազատ փաթաթվեին Էլ չենք ասում ուրախությունից արտասվեին։
      
 Վարչապետի գրաֆիկը մեզ ուղարկելու և մեզ օժանդակելու համար, մեր  խորին  շնորհակալություններն  ենք հայտնում  բժշկուհի Ժաննային  և իր եղբորը՝ Լոռու մարզապետ պարոն Անդրեյ Ղուկասյանին և Կալիֆորնիայի Կուրիեր թերթի գլխավոր խմբագի պարոն Հարութ  Սասունյանին։ 
 
Բայց, ցավոք սրտի, պետք է նշեմ, որ  երկար  ջանքերց հետո  էլի չկարողացանք  Գլենդելի  Հայաստանի Հյուպատոսարանի հետ կապվել։  Կարծես Թավշյա հեղափոխությունը  դեռ Գլենդելի Հյուպատոսարան չի  հասել,  նրանց աշխատելաոճը  շարունակվում է մնալ Սովետական և Սարգսյանական ․․․
 
Սիրով, Իշխան
Նոյյան տապան  -   Ակնարկներ