Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՍԾՏՀԿ ԱԳ նախարարների խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը


Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՍԾՏՀԿ ԱԳ նախարարների խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը

  • 27-09-2019 10:27:30   | ԱՄՆ  |  Քաղաքական

ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքերի շրջանակում՝ սեպտեմբերի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը, որը նախաձեռնել և հյուրընկալել է կառույցում Հունաստանի նախագահությունը:
 
Քննարկվել են կառույցի շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր: 
 
Իր խոսքում նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ՍԾՏՀԿ շրջանակում տարածաշրջանային համագործակցության առնչությամբ՝ առանձնակի կարևորելով կառույցի արդյունավետության բարձրացումը: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը կարևորել է տարածաշրջանում կազմակերպության կանոնադրությամբ նախանշված առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը:
Նոյյան տապան  -   Քաղաքական