Դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեպքին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզվում է. ՔԿ


Դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեպքին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզվում է. ՔԿ

  • 28-09-2019 13:12:07   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ Քննչական կոմիտեն քիչ առաջ վարույթ է ընդունել դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը:
 
 
«Պարզվում են դեպքին մասնակից մյուս անձի կամ անձանց ինքնությունը: 1993 թվականին ծնված Նարեկ Մութաֆյանը ձերբակալված է»,- հայտնել է նա:
 
Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունից հայտնել էին, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։ Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հիշյալ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երիտասարդը։
 
Նոյյան տապան  -   Իրավունք