ՀՀ ոստիկանության թիմը դարձավ «Մարտական եղբայրություն» վոյելբոլի մրցաշարի գավաթակիր


ՀՀ ոստիկանության թիմը դարձավ «Մարտական եղբայրություն» վոյելբոլի մրցաշարի գավաթակիր

  • 22-04-2011 18:21:20   | Հայաստան  |  Սպորտ
Ապրիլի 18-22-ին «Դինամո» մարզահասարակական կազմակերպության մարզահամալիրում անցկացվեց ՀՀ ոստիկանության, Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության եւ «Դինամո» կազմակերպության համատեղ «Մարտական եղբայրություն» վոյելբոլի մրցաշարը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին: Մրցաշարին մասնակցում էին ՀՀ ոստիկանության, պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության եւ պաշտպանության նախարարության ավիաբազայի հավաքական թիմերը: Հնգօրյա անզիջում պայքարում հաղթող ճանաչվեց ՀՀ ոստիկանության հավաքականը, որը որը եզրափակիչում 3:0 հաշվով հաղթեց ՀՀ պաշտպանության նախարարության թիմին: Երրորդ տեղը գրավեց ՀՀ-ում ՌԴ սահմանապահ վարչության թիմը: Մրցաշարի լավագույն խաղացողներ ճանաչվեցին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնին կից ՊՊՎ պահպանության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գարիկ Հակոբյանը, ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի ֆիզպատրաստության ամբիոնի պետ, փոխգնդապետ Հայկ Մարգարյանը, ՀՀ-ում ՌԴ սահմանապահ վարչության ծառայության պետ, կապիտան Դմիտրի Մոյիսենկոն: Մրցաշարի ավարտին հաղթողներին շնորհավորեց ՀՀ ոստիկանության պետ, «Դինամո» մարզահասարակական կազմակերպության նախագահ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը: «Դինամո» մարզահասարակական կազմակերպության կողմից մրցաշարի մասնակից թիմերին հանձնվեցին թանկարժեք նվերներ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play