Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել Գերմանիայից ժամանած ուխտավորներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել Գերմանիայից ժամանած ուխտավորներին

  • 04-10-2019 16:54:04   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հոկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունեց Բեռլինից (Գերմանիա) ժամանած մի խումբ ուխտավորների՝ գլխավորությամբ Վերապատվելի Անդրեաս Գյութսեի և պրոֆեսոր Պաուլ Իմհոֆի:
Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ուխտավորներին` ողջունելով նրանց այցը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
 
Ամենայն Հայոց Հայրապետն իր խոսքում անդրադարձ կատարեց հավատքի կարևորությանը, ինչպես նաև քրիստոնեական հավատի դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում: Նորին Սրբությունն ուխտավորներին ներկայացրեց նաև պատմության ընթացքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դիմագրաված մարտահրավերները, Մայր Աթոռի ներկայիս գործունեությունը տարբեր ոլորտներում:
 
Նորին Սրբությունը գոհունակությամբ հավելեց, որ Գերմանիայի տարբեր Քրիստոնեական Եկեղեցիների ու միջեկեղեցական կառույցների և Հայոց Եկեղեցու միջև ձևավորված կապերի ու գործակցության շնորհիվ այսօր իրականացվում են մի շարք կրթական և սոցիալական ծրագրեր: 
Հայոց Հովվապետը անդրադարձ կատարեց նաև Գերմանիայի հայոց թեմի գործունեությանը և Բեռլինի հայ համայնքի կյանքին, պատասխանեց նաև ուխտավորների հարցերին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն