Գեորգի Ասատրյանը հոկտեմբերի 3-ին նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդատու
09-10-2019 14:43:35 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Գեորգի Ասատրյանը հոկտեմբերի 3-ին նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդատու՝ հասարակական հիմունքներով:
Նա հիմնականում կզբաղվի Ռուսաստանի Դաշնության, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր եւ Միջին Արեւելքի հետ Հայաստանի հարաբերությունների, ինչպես նաեւ ԱՊՀ երկրներում սփյուռքի խնդիրների վերաբերյալ վերլուծական նյութերի պատրաստմամբ:
Ավելի վաղ «Կոմերսանտը» գրել էր, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Գեորգի Ասատրյանը զբաղվելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Արմեն Սարգսյանի, ինչպես նաեւ՝ երկու երկրների նախագահական վարչակազմերի միջեւ կապերի ամրապնդմամբ: