Սիրիացի քրդերի ներկայացուցիչը կոչ Է արել ԵՄ-ին՝ Թուրքիայից հետ կանչել դեսպաններին


Սիրիացի քրդերի ներկայացուցիչը կոչ Է արել ԵՄ-ին՝ Թուրքիայից հետ կանչել դեսպաններին

  • 10-10-2019 18:17:17   | Սիրիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Սիրիայի դեմոկրատական խորհրդի քաղաքական թեւի՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) համանախագահ Իլհամ Ահմեդը հայտարարել Է, թե հարկավոր Է, որ ԵՄ-ի երկրները Թուրքիայից հետ կանչեն դեսպաններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 
«Մենք խնդրում ենք ԵՄ-ի պետություններին, համաշխարհային հանրակցությանը՝ Անկարայից հետ կանչել իրենց դեսպաններին»,-լրագրողներին ասել Է Ահմեդը՝ գտնվելով Եվրախորհրդարանում:
 
Թուրքիայի նախագահ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարել Է Սիրիայի հյուսիսում այսպես կոչված «Խաղաղության աղբյուր» գործողությունն սկսելու մասին, որն, ինչպես հայտարարվել Է՝ ուղղված Է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Թուրքական օդուժը նույն օրը հարվածներ Է հասցրել Ռաս Էլ Այն քաղաքին Սիրիայի Հասեկե նահանգում: Ավիահարվածների Է ենթարկվել Թուրքիայի հետ սահմանի եւս մեկ սիրիական քաղաք՝ Թել Աբյադը:
 
Ավելի ուշ հայտարարվել Է գործողության ցամաքային մասի սկսվելու մասին: Թուրքիայի պաշտպանության նախարարության վերջին տվյալների համաձայն, զինվորականները Սիրիայի հյուսիսում հարվածներ են հասցրել քրդական կազմավորումների 181 թիրախի: Սիրիայի հեռուստատեսության տվյալներով՝ Ռաս Էլ Այն, Ղամըշլի, Դարբասիա եւ Ալ Մաշրաֆա սահմանամերձ քաղաքների թուրքական գնդակոծման հետեւանքով զոհվել Է ութ խաղաղ բնակիչ, վերքեր Է ստացել եւս 20 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը