Էրդողանը հայտարարել է քրդերի շրջանում 109 զոհերի մասին


Էրդողանը հայտարարել է քրդերի շրջանում 109 զոհերի մասին

  • 10-10-2019 18:20:16   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի՝ Սիրիայի ներխուժման հետևանքով քրդերի շրջանում արդեն 109 զոհ կա:
 
«Գործողության սկսման պահից սկսած մինչ այժմ սպանվել է 109 ահաբեկիչ»,- ասել է Էրդողանը՝ իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶկ) նահանգային ղեկավարների հետ անցկացրած նիստում:
 
Էրդողանը բողոքել է նաև, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն աջակցում Թուրքիայի՝ Սիրիայի Եփրատից արևելք ընկած տարածքում քրդերի դեմ նախաձեռնած «Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողությանը:
 
«Մենք Թուրքիան ենք և ՆԱՏՕ-ի անդամ ենք: 5-րդ հոդվածը շատ լավ գիտեն: Դուք չեք կարող լուռ մնալ երբ ահաբեկչական կազմակերպությունները հարձակվում են Թուրքիայի վրա, դուք դրա իրավունքը չունեք»,- ՆԱՏՕ-ին մեղադրել է Էրդողանը:
 
Աղբյուր`  Haberler
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը