Փաշինյանը նոկաուտի ենթարկեց Ալիևին․ Պետական գործչի պատասխանը


Փաշինյանը նոկաուտի ենթարկեց Ալիևին․ Պետական գործչի պատասխանը

  • 11-10-2019 14:15:28   |   |  Հասարակություն

 
Լրագրող-վերլուծաբան Դավիթ Ջալալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«Փաշինյանը նոկաուտի ենթարկեց Ալիևին․ Պետական գործչի պատասխանը...
 
Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ըստ էության քաղաքական նոկաուտի ենթարկեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Վերջինս հայտարարել էր, որ Հայաստանում հերոսացվում է ֆաշիզմը, որտեղ նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում կանգնեցրել են «ֆաշիստական դահիճ և դավաճան» Գարեգին Նժդեհի հուշարձանը, և այդ արձանը շարունակում է կանգուն մնալ նաև այսօր: Ալիևը դա անվանել է «ցինիկ քայլ»:
 
Ադրբեջանի առաջնորդի հայտարարությունը նման մակարդակի հանդիպումներում, ոչ այլ ինչ է քան էժանագին սադրանք: Ալիևը թիրախավորելով ՀՀ նախկին իշխանություններին էստ էության մանկական հաշվարկ էր արել, ակնկալելով, որ Նիկոլ Փաշինյանը կուլ տալով խայծը բարձր ամբիոնից որևէ թթու խոսք կհնչեցնի ՀՀԿ-ի և վերջինիս կողմից ժամանակին մեր երկրում հաստատված համակարգի հասցեին:
 
Երկրի առաջին դեմքի կողմից սադրիչ գործողությունը կարելի է անվանել այլ կերպ, հարձակում առանց սաղավարտի: Միջազգային հանրությունը ևս մեկ անգամ համոզվեց, որ Ադրբեջանը իր նախագահի գլխավորությամբ ունի նաև մտավոր համեստ հնարավորություններ: Փաշինյանի պատասխանը, դիպուկ և հուժկու լինելուց բացի, հայտարարություն էր, որը վայել է բացառապես պետական գործիչներին: Մեր երկրի վարչապետի համար գերական է պետական շահն ու պարզապես պետություն ասվածը: Բազմաթիվ նախագահների ներկայությամբ արված պատմական ակնարկից հետո Ալիևից րկար ժամանակ կպահանջվի նոկաուտից դուրս գալու դեպքում:
 
«Մենք դեմ ենք պատմական իրադարձությունները սուբյեկտիվորեն մեկնաբանելու փորձերին: Դժբախտաբար, Իլհամ Ալիևի խոսքում մենք տեսանք նման փորձեր: Երբ լսեցի նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհի» կինոնկարը, երբ Շուրիկը հարցնում է, իսկ մատուռը նույնպես ե՞ս եմ քանդել: Իլհամ Ալիևի ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Հիտլերը երկրորդական դեր ուներ Հայրենական մեծ պատերազմում, իսկ Գարեգին Նժդեհը նացիստական շարժման առաջնորդն էր», - ասել է ՀՀ վարչապետը:
 
Նրա խոքով՝ ճշմարտությունն այն է, որ Նժդեհը պայքարում էր Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, ընդդեմ Հայոց ցեղասպանության, որը կազմակերպել էին թուրքերը, և իրականությունն այն է, որ Նժդեհը ռուս բազմաթիվ սպաների հետ միասին 1918 թվականին հայ-թուրքական պատերազմի ընթացքում ղեկավարել է շատ կարևոր ռազմաճակատի մի մասը:
 
«Շատ կարևոր է, որպեսզի մենք իմանանք պատմության օբյեկտիվ գնահատականը: Ասվում է, որ Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում: Վլադիմիրի բանտում խորհրդային բազմաթիվ առաջնորդներ են մահացել: Սոլժենիցինը Գյուլագում էր: Եվ ի՞նչ: Մենք 1937-1950 թվականների ընթացքում բոլոր դատապարտվածներին համարում ենք ժողովրդի թշնամինե՞ր: Եթե այդպես է, ուրեմն շատ նշանավոր դեմքեր դատապարտվել են և ավարտել իրենց կյանքը բանտում, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է այդ ամենը որպես փաստ ընդունենք», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
 
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ տեղին չի համարում հանդիպման այս ձևաչափն օգտագործել պատմությունն աղավաղելու, այս կարևոր հանդիպման մթնոլորտում լարվածություն մտցնելու համար:
 
«Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին անհարգալից վերաբերմունք են հայ ժողովրդի համար: Եվ ես դա համարում եմ անհարգալից վերաբերմունք ԱՊՀ պետությունների ղեկավարների և ժողովուրդների նկատմամբ, որոնք նրանք ներկայացնում են այստեղ: Ներողություն եմ խնդրում նման լարվածության համար: Դուք տեսաք, որ ես չեմ դրա հեղինակը», - հայտարարել է ՀՀ վարչապետը»: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն