Ամեն տուն 7-8 միլիոն վարկ ունի. այգեվանցիները պահանջում են գնահատել կարկուտի հասցրած վնասի չափը


Ամեն տուն 7-8 միլիոն վարկ ունի. այգեվանցիները պահանջում են գնահատել կարկուտի հասցրած վնասի չափը

  • 11-10-2019 16:18:14   | Արմավիրի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

armlur.am Այսօր վաղ առավոտից Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ մարզպետարանից պահանջելով գնահատել կարկուտի հասցրած վնասի չափը, որպեսզի փոխհատուցում տրամադրվի նրանց։ Գյուղացիների պնդմամբ կարկուտը ոչնչացրել է գրեթե ամբողջ բերքը:
 
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Այգեվան համայնքի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանը:
 
«Հուլիսի 20-ին կարկուտի հետևանքով գյուղի 90%  այգիները վնասվել են, ինչ տեսակի պտուղ ունենք, ամբողջովին վնասվել է: Պատճառված վնասների մասին ցուցակով ներկայացրել ենք մարզպետարան, որտեղ որոշակի հաշվարկներից հետո փաթեթն ուղարկվել է գյուղնախարարություն, այնտեղից էլ փոխանցվել է կառավարությանը: Հիմա սպասում ենք, չգիտենք՝ փոխհատուցում կլինի, թե ոչ»,- ասաց նա:
 
Համայնքի ղեկավարի խոսքով՝ 1700 բնակչություն ունեցող գյուղը 500մլն դրամի վնաս է կրել կարկուտի պատճառով:
 
«Գյուղացիներն ամեն օր ինձ են հարցնում, ես էլ դիմում եմ գյուղվարչություն, ասել են՝ փոխհատուցում կլինի, բայց կարգը չգիտեմ: Ամեն գյուղացի 7-8 միլիոն դրամի վարկ ունի, դիմացն էլ ձմեռ է»,- նշեց  համայնքի ղեկավարը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը