IDBank-ը մարել է 5-րդ թողարկման պարտատոմսերը


IDBank-ը մարել է 5-րդ թողարկման պարտատոմսերը

  • 14-10-2019 13:41:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 
IDBank-ի` 2017թ. հոկտեմբերին թողարկված դոլարային արժեկտրոնային պարտատոմսերի 5-րդ տրանշը մարվել է: Տեղաբաշխված պարտատոմսերի ընդհանուր ծավալը 5 մլն ԱՄՆ դոլար էր, շրջանառության ժամկետը` 24 ամիս, արժեկտրոնի եկամտաբերությունը` 5,75%: 
Հայաստանի Ֆոնդային բորսայում ներկայումս  շրջանառվում են IDBank-ի կողմից 2018թ. հոկտեմբերին և 2019թ. փետրվարին թողարկված  դոլարային պարտատոմսեր, որոնց շրջանառության ժամկետը 27 ամիս է, արժեկտրոնային եկամուտը` 5,25%, արժեկտրոնային վճարումներն իրականացվում են եռամսյակային պարբերականությամբ: 
 
2016 թ․-ից առ այսօր IDBank-ը թողարկել է 30 մլն ԱՄՆ դոլարի և 1 մլրդ դրամի արժեկտրոնային պարտատոմսեր։ 
 
IDBank-ի պարտատոմսերը սովորաբար տեղաբաշխվում են ժամկետից շուտ, իսկ երկրորդային շուկայում մեծ պահանջարկ են վայելում, ինչը վկայում է, որ Բանկի նկատմամբ արժեթղթերի շուկայում ձևավորված է կայուն վստահության մթնոլորտ, իսկ պարտատոմսը որպես ներդրումային գործիք կիրառելու միտումն, առհասարակ, գնալով ավելի մեծ տարածում է ստանում հաճախորդների շրջանում:  
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն