Մեկնարկում է «Կոնսոլիդացիա պլյուս մեկ» շարժումը. համահիմնադիրները՝ շարժման նպատակի և գործառույթների մասին


Մեկնարկում է «Կոնսոլիդացիա պլյուս մեկ» շարժումը. համահիմնադիրները՝ շարժման նպատակի և գործառույթների մասին

  • 16-10-2019 12:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Հոկտեմբերի 16-ին  ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ «Կոնսոլիդացիա պլյուս մեկ» շարժման  համահիմնադիրների ասուլիսը։  
 
Թեման՝  «Ստեղծվում է «Կոնսոլիդացիա պլյուս մեկ» շարժումը։ Նախաձեռնության հիմնադիրները, շարժման անհրաժեշտությունը և նպատակը, քաղաքական, հասարակական
 և օրենսդիր դաշտում իրականացվելիք հրատապ գործառույթներն ու միջոցառումները, իշխանության հետ հնարավոր համագործակցության ձևաչափը և  ակնկալիքները»։ 
 
Բանախոսներն են՝
 
Վարդան Այվազյան 
 
Արթուր Առաքելյան
 
Վահան Հովհաննիսյան
 
Սուրեն Օքմինյան
 
Արագած Ախոյան
 
 
 
«Կոնսոլիդացիա պլյուս մեկ» շարժման համահիմնադիրների 
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
 
Հարգելի ներկաներ, խորին շնորհակալություն եմ հայտնում մեր նախաձեռնությանն արձագանքելու համար: Իմ համախոհ գործընկերները և ես լինելով խիստ շահագրգիռ մեր երկրի արագ և հաստատուն զարգացմամբ, ստեղծել ենք Հայոց արարման հավաք հասարակական կազմակերպությունը: Նպատակ ունենք ակտիվ մասնակցություն ցուցաբերել մեր երկրում տեղի ունեցող բոլոր հասարակական գործընթացներին, որոնք միտված են որակապես նոր պետականության կերտմանը: Մեր համահիմնադիրները իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են և ունակ են իրենց արժեքավոր կարծիքի միջոցով ազդեցություն ունենալ երկրում տեղի ունեցող ցանկացած հասարակական գործընթացի վրա: Հայոց արարման հավաք կազմալերպության հիմնական նպատակներն են.
 
• Համամարդկային հոգևոր և մշակութային, ինչպես նաև համազգային արժեքների տարածում
• Հայոց պետականության արարման գործում կարող ուժերի համախմբում
• Պետական և քաղաքական ինստիտուտների որակականության բարձրացման և կայացման աջակցություն
• Քաղաքական առողջ երկխոսության և հասարակության համախմբման հարթակի ձևավորում:
2018 թ. Հեղափոխությունը երկրում ձևավորեց հասարակության կողմից իշխանության հանդեպ աննախադեպ վստահության մթնոլորտ, որը սակայն չօգտագործվեց երկրում խորքային և ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնելու համար: Այդ գործընթացներից արդեն անցել է մեկ ու կես տարի, սակայն քաղաքական բանավեճը դրսևորվում է բովանդակության բացակայությամբ և փոխադարձ ժխտողականությամբ և անհանդուրժողականությամբ:
Այսօրվա հավաքի հիմնական նպատակն է մերժել ՀՀ քաղաքական և հասարակական կյանքում տիրող կեղծ օրակարգը, այն է՝ համազգային խնդիրների խեղաթյուրումը, հասարակության բևեռացումը, ատելության մթնոլորտը, պետական ինստիտուտների արժեզրկումը, արտաքին քաղաքական մարտահրավերների ոչ ճիշտ գիտակցումը, իրավունքի և պետության, արդարության և արդարադատության էության տարաբնույթ ընկալումն ու մեկնաբանումը, ժողովրդավարության երևույթի աղավաղումն ու նենգափոխումը, համամարդկային արժեքների և մարդկային գոյի իմաստազրկումը:
Վերոհիշյալ հիմնահարցերը լուծելու նպատակով Հայոց արարման հավաքը կոչ է անում և նախաձռնում ստեղծել կոնսոլիդացիա պլյուս մեկ համապարփակ հարթակը, որն ուղղված է մեր երկրում համալիր հասարակական գործընթացի առողջացմանը, ինչը պետք է կյանքի կոչվի հետևյալ մի շարք առաջնահերթ միջոցառումների իրականացմամբ.
• Պետականության որակականության բարձրացմանն ուղղված Սահմանադրական փոփոխությունների մշակման միջոցառումների նախաձեռնում:
• Հասարակության ինքնագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված կրթական ծրագրերի մշակում և իրականացում:
• Քաղաքական և հասարակական դաշտում գործող սուբյեկտների հետ: կոնսուլտացիաների նախաձեռնում:
• Ատելության խոսքը, հակաքարոզչությումը բացառող օրենսդրական ակտերի մշակում:
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով  Մարի Պետրոսյանին։
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ