«Հայաստան-Արցախ» հիմնադրամն առողջապահության նախարարությանը նվիրաբերել է օmbitasvir/paritaprevir/ritonavir+dasabuvir (3D) դեղերը


«Հայաստան-Արցախ» հիմնադրամն առողջապահության նախարարությանը նվիրաբերել է օmbitasvir/paritaprevir/ritonavir+dasabuvir (3D) դեղերը

  • 16-10-2019 13:51:32   | Հայաստան  |  Հասարակություն

«Հայաստան-Արցախ» հիմնադրամն առողջապահության նախարարությանը նվիրաբերել է օmbitasvir/paritaprevir/ritonavir+dasabuvir (3D) դեղերը, որոնք նախատեսված են քրոնիկական հեպատիտ Ց-ի գենոտիպ «1b»-ով պացիենտների բուժման համար:
 
Դեղերն անվճար կտրամադրվեն հակավիրուսային բուժման կարիք ունեցող հիվանդներին` բժշկի կողմից տրված դեղատոմսի հիման վրա:
 
Նշենք որ, բացառություն են կազմում (չընդգրկվելու չափանիշ) դեկոմպեսացված լյարդի ցիրոզով պացիենտները:
 
Քրոնիկական հեպատիտ Ց-ի գենոտիպ «1а» կամ գենոտիպ «1»-ի չիդենտիֆիկացված սուբտիպի դեպքում բուժման համար պացիենտը պետք է հավելյալ ձեռք բերի «ռիբավիրին» դեղը:
 
Քրոնիկական հեպատիտ Ց-ի գենոտիպ «1b» և քրոնիկական հեպատիտ Բ համավարակ պացիենտներին բուժումը հնարավոր է տրամադրել «տենոֆավիր» դեղամիջոցի ավելացման պարագայում, որը նույնպես պետք է պացիենտը ձեռք բերի:
 
Բուժման վերաբերյալ մանրամասները կտրամադրեն վիրուսային հեպատիտների բուժման փորձ ունեցող բժիշկ-մասնագետները:
 
Տեղեկատու հեռախոսահամար
 
ՀՀ ԱՆ դեղերի վարչություն
 
060 80 80 03 ներքին 1411, 1421,1413,1423,1422
 
«Նորք» ԻԿՀ՝  (010) 65 50 42
Նոյյան տապան  -   Հասարակություն