Գյումրիից Մոսկվա ինքնաթիռի տոմսը կթանկանա 25 եվրոյով


Գյումրիից Մոսկվա ինքնաթիռի տոմսը կթանկանա 25 եվրոյով

  • 16-10-2019 14:29:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսական Պոբեդա ավիաընկերությունը 25 եվրոյով թանկացնում է այլ երկրների օդանավակայաններից Ռուսաստանի օդանավակայաններ տոմսերի գինը, հայտնում է Վեդոմոստին:
 
Պատճառը Մոսկվայի դատարանի որոշումն է, որն ընկերությանն արգելել է օդանավակայաններում թռիչքի գրանցվող ուղևորներից լրացուցիչ 25 եվրո գանձել: Նախկինում այդ գումարը չէր գանձվում առցանց գրանցվողներից, սակայն նոր թանկացումը վերաբերելու է թե առցանց, թե տեղում գրանցվողներից:
 
Տոմսերի թանկացումն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 28-ից: Հիշեցնենք, որ Պոբեդան թռիչքներ է իրականացնում Գյումրիից Մոսկվա ուղղությամբ:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը