Հանդիպում կին զինծառայողների հետ


Հանդիպում կին զինծառայողների հետ

  • 17-10-2019 13:45:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն այցելել է 1-ին և 4-րդ զորամիավորումների ենթակայությամբ գործող զորամասեր: 
 
Փորձագետների խմբի հետ իրականացված այցի շրջանակում հանդիպում է կազմակերպվել զորամասերից մեկի կին զինծառայողների հետ՝ զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ նրանց իրազեկվածությանը, առկա խնդիրներին, ինչպես նաև դրանց լուծման վերաբերյալ կին զինծառայողների դիրքորոշումներին ծանոթանալու նպատակով:
 
Զինված ուժերում կանանց ներգրավման և նրանց ինտեգրմանն առնչվող հարցերի շուրջ քննարկումներ են անցկացվել նաև զորամասերի հրամանատարական և շարքային կազմի հետ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն