Կառավարությունն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման նախագծման համար հատկացրեց միջոցներ


Կառավարությունն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման նախագծման համար հատկացրեց միջոցներ

  • 17-10-2019 14:12:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի կառավարչությունն ավելի քան 23 մլն դրամ հատկացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն, Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման նախագծման ու նախահաշվարկի փաստաթղթերի կազմման համար:
 
Արդեն իսկ հանրությանը ներկայացված էսքիզային նախագծի հիման վրա կկատարվի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստում, իսկ արդեն 2020 թվականի ձմեռային ամիսների ավարտից հետո անմիջապես նախատեսվում է սկսել բուն շինարարական աշխատանքները:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն