Քրդերի զինումը և Թուրքիային զենքի վաճառքի դադարեցումը. Ermenihaber.am
17-10-2019 16:05:02 | Թուրքիա | Ի՞նչ է գրում մամուլը
Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողությունը դադարեցնելու համար արևմուտքի երկրները հայտարարել են, որ դադարեցնում են սպառազինության մատակարարումը Թուրքիային:
Ըստ թուրքական աղբյուրի տեղեկությունների` եվրոպական երկրները դադարեցրել են զենքի վաճառքը Թուրքիային և ռազմատեխնիկական աջակցություն են ցույց տալիս Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (YPG):
Նշվում է, որ Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան, Իսպանիան, Բելգիան, Շվեդիան, Ավստրիան, ինչպես նաև Իսրայելը և ԱՄՆ-ն վերջին սերնդի զենք-զինամթերք են մատակարարում քուրդ զինյալներին:
Երկրներ, որոնք դադարեցրել են զենքի վաճառը Թուրքիային`
Մեծ Բրիտանիա
Գերմանիա
Ֆրանսիա
Երկրներ, որոնք կասեցրել են զենքի վաճառքը Թուրքիային`
Իտալիա
Կանադա
Շվեդիա
Հոլանդիա
Նորվեգիա
Ֆինլանդիա
Չեխիա
Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ` Արևմուտքը Սիրիայի զինյալ քրդերին մատակարարել է ներքոնշյալ զինատեսակները.