Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ նախարարի տեղակալին


Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ նախարարի տեղակալին

  • 18-10-2019 12:16:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունեց Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ դեսպան Գուստավո Ադոլֆո Լոպես Կալդերոնին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
 
Գրիգոր Հովհաննիսյանը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում համատեղ աշխատանքի շնորհիվ հայ-գվատեմալական հարաբերություններում նոր էջ կբացվի: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաև վստահեցրեց, որ երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանի ջանքերը կստանան հայկական կողմի աջակցությունը։ 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play