Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները


Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները

  • 18-10-2019 14:05:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
       Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները։ Նշենք‚ որ այս ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքում ի հայտ էր եկել որևէ տեղ չարձանագրված ստորգետնյա կոյուղագիծ, այդ իսկ պատճառով առաջացել էր ճանապարհի վերանախագծման անհրաժեշտություն:
 
Կապալառու կազմակերպության կողմից շինտեղամասում նաև աշխատանքներ են տարվում՝ մինչև տարեվերջ Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող հատվածում հիմնական շինարարական աշխատանքներն ավարտելու և երթևեկելի պայմաններ ապահովելու համար։ Այս ընթացքում շինաշխատանքներ իրականացնող ընկերության կողմից կատարվում է նաև ճանապարհի սպասարկում։
 
Հիշեցնենք, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում է Թումանյանից մինչև Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն