Թույլ տվեցի, որ թուրքերն ու քրդերը երեխայի պես կռվեն, հետո բաժանեցի. Թրամփ
18-10-2019 14:55:00 | Թուրքիա |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ է տվել թուրքերին ու քրդերին կռվել, որովհետև նրանք նման են երեխաների, որոնք կռվելու կարիք ունեն: Այս մասին հայտնում է Times of Israel-ը:
Տեխասում իր կողմնակիցների հետ հանդիպմանը Թրամփն ասել է. «Ասացի՝ թող մի որոշ ժամանակ կռվեն: Ինչպես երկու երեխաների դեպքում, պետք է թողնես կռվեն ու հետո բաժանես: Նրանք մի քանի օր կռվեցին, և բավականին դաժան էր»:
Թրամփն ընդգծել է նաև, որ մի կաթիլ ամերիկյան արյուն չի թափվել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը բանակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ ու հրադադարի համաձայնություն ձեռք բերել: