Լուսավոր Հայաստանի պատգամավորներն այցելել են ռուսական ռազմաբազա

18-10-2019 15:39:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Հայաստանում ՌԴ դեսպանատան հետ համագործակցությամբ հոկտեմբերի 18-ին նախաձեռնել է այցելություն Գյումրի քաղաքում
տեղակայված «Ռուսական 102-րդ ռազմաբազա»։
 
Ռազմաբազայի հրամանատարությունը պատգամավորներին տեղում ծանոթացրել է ռուսական զորքերի առօրյային, ներկայացրել զինծառայողների համար ստեղծված կենցաղային և աշխատանքային պայմաններն ու հարմարությունները:
 
Պատգամավորները եղել են ռազմաբազայի եկեղեցում, այնուհետև թանգարանում ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և ռազմաբազայի պատմությանը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 935 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար