Ի գիտություն օտարերկրյա պետություններում սովորող ՀՀ քաղաքացիների


Ի գիտություն օտարերկրյա պետություններում սովորող ՀՀ քաղաքացիների

  • 18-10-2019 15:41:06   | Հայաստան  |  Հասարակություն

Օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ՀՀ քաղաքացիները տարկետում ստանալու համար պետք է դիմեն  ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`
 
·         դիմում ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով,
 
·         քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի, դրանց բացակայության դեպքում՝ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը,
 
·         ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը՝ կրթական ծրագրի տեսակի և համապատասխան կրթական ծրագրով քաղաքացու ուսումնառության սկզբի և ավարտի ժամկետների վերաբերյալ վավերացված՝  նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ,
 
·         տարածքային զինվորական կոմիսարիատի կցագրման վկայականը,
 
·         նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողները պետք է ներկայացնեն նաև հիմնական կրթության  ավարտական /9-րդ դասարանի/ վկայականի պատճենը, եթե օտարերկրյա պետության վկայական է՝ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ:
 
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»   ՀՕ-195Ն օրենքի 22-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 12.04.2018թ. 430-Ն որոշմամբ հաստատված «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» կարգի` այն քաղաքացիները, որոնց 18 տարին արդեն  լրացել է կամ լրանում է  մինչև դեկտեմբերի 31-ը,  փաստաթղթերը պետք  է ներկայացնեն մինչև 2019 թ. նոյեմբերի 15-ը: Այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է հունվարի 1-ից  հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, փաստաթղթերը կարող են  ներկայացնել մինչև 2020 թ. մայիսի 15-ը:
Նոյյան տապան  -   Հասարակություն