Իտալիայում Էթնա հրաբխի նոր ժայթքում Է տեղի ունեցել. «Արմենպրես»
18-10-2019 15:49:39 | Իտալիա | Ի՞նչ է գրում մամուլը
Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի (Ingv) մասնագետները հոկտեմբերի 18-ին Էթնա հրաբխի նոր ժայթքում են գրանցել, որն ուղեկցվել Է սեյսմիկ ակտիվության զգալի ուժեղացմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գիտնականների տվյալներով՝ 3,3 մագնիտուդով երկրաշարժը ժամը 03:06-ին (Երեւանի ժամանակով 05:06-ին) տեղի Է ունեցել իտալական Սիցիլիա կղզու արեւելյան ափի Կատանիայի նահանգում:
Ավելի ուշ հրաբխագետները գրանցել են Էթնայի հերթական ժայթքումը: Այն բնութագրվել Է ոչ մեծ պայթյուններով եւ մոխրի հզոր արտանետումով, հրաբխային ռումբերով եւ շիկացած խարամի կտորներով: Քանի որ բոլոր այդ երեւույթները գրանցվել են մեծ բարձրության վրա, Կատանիայի միջազգային օդանավակայանի վարչակազմը կարգադրություն Է հրապարակել քաղաքի վրա օդային տարածությունը մասնակիորեն փակելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: