ՀՔԾ-ն Արման Բաբաջանյանի հաղորդման հետքերով քննչական գործողություններ է իրականացրել ԱԺ-ում, առգրավել փաստաթղթեր.Armtimes.com


ՀՔԾ-ն Արման Բաբաջանյանի հաղորդման հետքերով քննչական գործողություններ է իրականացրել ԱԺ-ում, առգրավել փաստաթղթեր.Armtimes.com

  • 18-10-2019 16:55:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում երեկ ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել նաեւ ՀՀ Ազգային ժողովում:
 
Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
 
ԱԺ-ից քննիչները մի շարք փաստաթղթեր են առգրավել:
 
Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ քրգործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից իշխանությունը յուրացնելու հոդվածով: Հանցագործության մասին հաղորդումը, ներկայացրել էր ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Վերջինիս կարծիքով` Հրայր Թովմասյանը , յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով: Այս գործի շրաջանակում երեկ ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են արել ՀՀԿ-ի գրասենյակում՝ առգրավվել Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը, ապա քննչական գործողություններ իրականացրել նաեւ ՍԴ-ում:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play