Հրայր Թովմասյանն ԱԱԾ աշխատակցի զանգերին չի պատասխանել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել


Հրայր Թովմասյանն ԱԱԾ աշխատակցի զանգերին չի պատասխանել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

  • 19-10-2019 12:01:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, թե ինչու են ծանուցագրեր ուղարկվել ՍԴ նախագահի ընտանիքի անդամներին:

Հայտնում ենք, որ նյութերը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ ՍԴ նախագահի հետ՝ նրանից, իր օգնականից և ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը, ժամը և վայրը համաձայնեցնելու նպատակով, սակայն նա զանգերին չի պատասխանել և կապի դուրս չի եկել, որից հետո, սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր, ասվում է հայտարարությունում։

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն