Մհեր Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ


Մհեր Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ

  • 21-10-2019 12:27:24   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

ԱՄՆ կատարած այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը  հոկտեմբերի 19-ին հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամ՝ տնօրեն Քոեն Դավիդսեի և Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերի հետ:
 
Զրուցակիցները հանդիպումների ընթացքում անդրադարձել են «Երկրի համագործակցության շրջանակ» փաստաթղթի կարևորությանն ու համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին:
 
Փոխվարչապետն անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել աջակցության համար՝ մասնավորապես կարևորելով Համաշխարհային բանկի կուտակած փորձն ու գիտելիքները, որոնք բարձր են գնահատվում Հայաստանում իրականացվող բարեփոխումների տեսանկյունից:
 
ՀՀ փոխվարչապետը և Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնյաները կարևորել են այս ամենամյա հանդիպումները համագործակցության զարգացման հեռանկարն ու հնարավորությունները քննարկելու համար: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play