ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցություն է անցկացրել


ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցություն է անցկացրել

  • 22-10-2019 15:02:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 22-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԻՆ ղեկավար կազմի հետ: Նախարարը տեղեկացրել է, որ վարչապետի որոշմամբ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատվել է Արտակ Նահապետյանը և ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: 
 
Ֆելիքս Ցոլակյանը Փրկարար ծառայության նախկին տնօրենին հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ: 
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ԱԻ նախարարության գործունեության վերաբերյալ կազմակերպական բնույթի հարցեր: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն