Իմ քայլը խմբակցությունը տեղյակ չէ նախարարների աշխատավարձերի բարձրացման մանրամասներին


Իմ քայլը խմբակցությունը տեղյակ չէ նախարարների աշխատավարձերի բարձրացման մանրամասներին

  • 22-10-2019 15:05:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



ԱԺ Իմ քայլը խմբակցությունը տեղյակ չէ մանրամասներին, որ վարչապետի որոշմամբ գաղտնի բարձրացվել են նախարարների աշխատավարձերը։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
 
Հարցին, թե պատրաստվում են իրենք բացատրություն պահանջել կառավարությունից, թե ինչ է տեղի ունեցել, Մակունցը պատասխանեց, որ այս հարցը չեն քննարկել։ «Առաջիկայում գործադիրի հետ կքննարկենք, թե ինչ է  տեղի ունեցել, ինչ հանգամանքներում։
 
Ինչ վերաբերում է առհասարակ աշխավարաձերի բարձրացմանը պետական կառավարման համակարգում, ես առիթ ունեցել եմ ասել, որ իմ կարծիքով՝ պետական կառավարման համակարգում պաշտոնյաները, այո, պետք է ստանան բարձր աշխատավարձ»,- ասաց Մակունցը։
 
Lragir.am
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը