Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ՀՖՖ-ից փաստաթղթեր են տարել.«Փաստինֆո»


Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ՀՖՖ-ից փաստաթղթեր են տարել.«Փաստինֆո»

  • 22-10-2019 18:56:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա եւ ուսումնասիրության համար որոշակի փաստաթղթեր խնդրել։
 
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ խոսնակ Զոհրաբ Եգանյանը։ Թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը վերջինս չմանրամասնեց։
 
Նկատենք, որ ավելի վաղ FIP.am-ն անդրադարձել էր Ֆուտբոլի ֆեդերացիայի մասնաճյուղերի կառուցապատման աշխատանքներին՝ նշելով, որ ֆուտբոլի ակադեմիաների կառուցապատումն իրականացվել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընկերությունների միջոցով։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը