Բակո Սահակյանն ընդունել է Մարթա Մենսոյանին


Բակո Սահակյանն ընդունել է Մարթա Մենսոյանին

  • 23-10-2019 14:02:21   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է «Հայ կանանց բարեկեցության միություն» կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ Մարթա Մենսոյանին, հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Քննարկվել են Արցախում մի շարք սոցիալական ծրագրերի իրականացման հետ առնչվող հարցեր:
 
Նախագահը կարեւորել է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ այն համարելով օգտակար տարբեր նախագծերի հաջող իրականացման համար:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն